Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Դիլիջանի տարածքային բաժնի կանոնադրությունը հաստատելու մասին: Զեկ.Ա.Սանթրոսյան 2. Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 697.1քմ մակերեսով և <<Հատուկ պահպանվող տարածքների հողերից>> 240.0քմ մակերեսով հողամասերը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու, ինչպես նաև մեկնարկային գները հաստատելու մասին : Զեկ.Ա.Սանթրոսյան 3. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 12.1344հա մակերեսով հողամասը մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, ինչպես նաեվ հողամասի վարձկալության իրավունքի տարեկան վճարի մեկնարկային գինը հաստատելու մասին : Զեկ. Ա.Սանթրոսյան 4. Գույքահարկի տույժի արտոնություն սահմանելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան
|