Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղ․ Սարգիս Սամվելի Ասոյանը ՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 1-ին նրբ․ թիվ 2 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 600.0քմ հողամասին կից գտնվող /Անդրանիկի փողոց 1-ին նրբ․ թիվ 6/3 հասցեի/ 86.5քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 86.5քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 1-ին նրբ․ թիվ 6/3 հասցեի 86.5քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 591167 /հինգ հարյուր իննսունմեկ հազար հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Սարգիս Սամվելի Ասոյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 1-ին նրբ․ թիվ 6/3 հասցեի 86.5քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 591167 /հինգ հարյուր իննսունմեկ հազար հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Սարգիս Սամվելի Ասոյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |