Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Դիլիջան համայնքի ավագանու 2015թվականի օգոստոսի 28-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի 1-ին ենթակետը` համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնում համայնքի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրել Գառնիկ Դավթյանին և Տիգրան Ստեփանյանին:
2. Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմնում համայնքի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրել Վարդան Վոլոդյայի Մնացականյանին և Վարդան Մուկուչյանին:
3. Կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական /այդ թվում՝ երեխաների պաշտպանության, հարցերի խորհրդակցական մարմնում համայնքի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրել Սահակ Մկրտումյանին, Վարդան Հախվերդյանին և Արգամ Թամրազյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանըհաջորդող օրվանից: