Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Սաթիկ Հմայակի Աղաջանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խ․ Հակոբջանյան փողոց թիվ 99 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 15518.2քմ հողամասին կից գտնվող Օրջոնիկիձեի փողոց թիվ 104/7 հասցեի 615.9քմ մակերեսով, Օրջոնիկիձեի փողոց թիվ 106/3 հասցեի 1089․5քմ մակերեսով և Օրջոնիկիձեի փողոց թիվ 108/2 հասցեի 429․1քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 615.9քմ, 1089.5քմ և 429․1քմ մակերեսներով հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամասեր, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 104/7 հասցեի 615.9քմ մակերեսով, Օրջոնիկիձեի փողոց թիվ 106/3 հասցեի 1089․5քմ մակերեսով և Օրջոնիկիձեի փողոց թիվ 108/2 հասցեի 429․1քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 4209246 /չորս միլիոն երկու հարյուր ինը հազար երկու հարյուր քառասունվեց/ դրամ, 7445970 /յոթ միլիոն չորս հարյուր քառասունհինգ հազար ինը հարյուր յոթանասուն/ և 2932599 /երկու միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր իննսունինը/ դրամ արժեքներով օտարել քաղ. Սաթիկ Հմայակի Աղաջանյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 104/7 հասցեի 615.9քմ մակերեսով, Օրջոնիկիձեի փողոց թիվ 106/3 հասցեի 1089․5քմ մակերեսով և Օրջոնիկիձեի փողոց թիվ 108/2 հասցեի 429․1քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 4209246 /չորս միլիոն երկու հարյուր ինը հազար երկու հարյուր քառասունվեց/ դրամ, 7445970 /յոթ միլիոն չորս հարյուր քառասունհինգ հազար ինը հարյուր յոթանասուն/ և 2932599 /երկու միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր իննսունինը/ դրամ արժեքներով քաղ. Սաթիկ Հմայակի Աղաջանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |