Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 1009-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 նոյեմբերի 2025 թվականի N 1009-Ա

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ 66 ՀԱՍՑԵԻ ԹԻՎ 9 ԵՎ ԹԻՎ 23 ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՓՈԽԱՏՎՈՒԹՅԱՆ) ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել «Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական հասարակական կազմակերպոււթյան նախագահ Շուշանիկ Սահակյանը՝ հայտնելով, որ Կազմակերպությունը   շարունակում է ամենօրյա սկզբունքով կամավոր աշխատել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների, անապահով ընտանիքների և համայնքի երիտասարդների հետ՝ իրականացնելով ծրագրեր, դասընթացներ և միջոցառումներ։ Խնդրել է Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող  ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 9 -ը՝ 18,9 քառ. մետր և  թիվ 23 ՝ 13,4 քառ. մետր տարածքներով աշխատասենյակները, ընդհանուր 32,3 քառ. մետր, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել կազմակերպությանը վերոնշյալ ծրագրերի իրականացման համար։

Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-688-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 

1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող  ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 9 աշխատասենյակը՝ 18,9 քառ. մետր և  թիվ 23 աշխատասենյակը՝ 13,4 քառ. մետր տարածքներով, ընդհանուր 32,3 քառ. մետր, 1 տարի ժամկետով,  անհատույց օգտագործման (փոխատվության) հանձնել  «Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական հասարակական կազմակերպությանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -10

ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ԹԱԼԱՆՉՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner