| Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղ․ Նաիրա Վլադիկի Մարտիրոսյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց, թիվ 37/4 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 1200․0քմ հողամասին կից գտնվող /Շարամբեյան փողոց, թիվ 9/1 հասցեի/ 230․0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 230․0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում:
 Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շարամբեյան փողոց, թիվ 9/1 հասցեի 230․0քմ  հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 2418174 /երկու միլիոն չորս հարյուր տասնութ հազար հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Նաիրա Վլադիկի Մարտիրոսյանին:
 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շարամբեյան փողոց, թիվ 9/1 հասցեի 230․0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 2418174 /երկու միլիոն չորս հարյուր տասնութ հազար հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Նաիրա Վլադիկի Մարտիրոսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 |