Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Ստեփան Պետրոսյանը՝ Դիլիջան համայնքի և իր միջև 2012 թվականի մարտի 30-ին կնքված Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի 2-րդ փողոց 22/2 հասցեի 0.00932 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու խնդրանքով։
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների պահանջներով՝
1․Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել Դիլիջան համայնքի և Ստեփան Պետրոսյանի միջև 2012 թվականի մարտի 30-ին կնքված Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի 2-րդ փողոց 22/2 հասցեի 0.00932 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։