Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 265
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 10-րդ մասի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է՝

1. Դիլիջան համայնքում սկսել 2025թ.-ի մասնակցային բյուջետավորման գործընթաց։

2. Դիլիջան համայնքի 2025թ.-ին բյուջեում հատկացնել 20 000 000 (քսան միլիոն) ՀՀ դրամ գումար՝ 2025թ.-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։        

3. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի:

4. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած:

5. Համայնքի ղեկավարին՝

1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025թ.-ի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։    
2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանուն:
3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։        
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.31 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարն առաջարկեց նախագծի 3-րդ և 6-րդ կետերը հանել, այն է՝ յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար  առավելագույն սահմանաչափ և մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար ոլորտի առաջնահերթություն չսահմանել: Համայնքի ավագանին (կողմ-12 դեմ-1 (Շուշանիկ Սահակյան) ձեռնպահ-0 չի քվեարկել-1(Վարդան Ավագյան)) ընդունեց առաջարկությունը :

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner