|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 ապրիլի 2025 թվականի N 369 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ, 11-042-0148-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻ ՄԱՍԻ /0.06569ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ/ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառման և հողային հաշվեկշռի կազմման նպատակով, Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Հաղարծին գյուղի տարածքում գտնվող, 11-042-0148-0001 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողի մի մասի` 0.06569հա հողամասի նկատմամբ պետականորեն գրանցել համայնքի սեփականության իրավունքը /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 15 նոյեմբերի 2005 թվականի թիվ 2246-Ն որոշման, գտնվում է Գյուղատնտեսական նշանակության հողերի կազմում, որպես խոտհարք: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով` 1.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ Հաղարծին գյուղի տարածքում գտնվող, Դիլիջանի համայնքի հողերի կադաստրային քարտեզի 11-042-0148-0001 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի մի մասի՝ 0.06569հա մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով: 2.Նշված 0.06569հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես վարելահող և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի տարեկան հաշվեկշռում: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|