Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ալեքսանդր Հարությունյանը՝ Դիլիջան համայնքի, Խաչարձան գյուղի 1-ին փողոց թիվ 24 հասցեի հողամասից առանձնացվող մասերին հասցեներ տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, Խաչարձան գյուղի 1-ին փողոց թիվ 24 հասցեի հողամասից առանձնացվող 0,05729 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Դիլիջան համայնք, գյուղ Խաչարձան, 1-ին փողոց թիվ 24/1, Դիլիջան համայնքի, Խաչարձան գյուղի 1-ին փողոց թիվ 24 հասցեի հողամասից առանձնացվող 0,05729 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Դիլիջան համայնք, գյուղ Խաչարձան, 1-ին փողոց թիվ 24/2, իսկ մնացած 0.09242հա հողամասը և բնակելի տունը /համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Խաչարձան գյուղ 1-ին փողոց թիվ 24։
2.Պարտավորեցնել քաղ․ Ալեքսանդր Հարությունյանին
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: