Այսօր: Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



30 հուլիսի 2025 թ.

ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՄԱԽՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 40Ա ՀԱՍՑԵԻ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ՓԱՍՏԱՑԻ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Գրիգոր Մելյանը՝ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց թիվ 40ա հասցեի բնակելի տան տնամերձ հողամասի սահմանների ճշտման և հողամասին կից փաստացի ավել օգտագործվող հողամասն իրեն օտարելու խնդրանքով:
   Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց թիվ 40ա հասցեի տնամերձ հողամասի չափը կազմում է 630.0քմ: Կատարված տեղազննման  և  չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմում է 1377.1քմ: Հանձնաժողովն առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին` փաստացի ավել օգտագործվող 747.1քմ-ից 126.0քմ-ի (630.0քմ x 20%) նկատմամբ ճանաչել քաղաքացի Գրիգոր Մելյանի սեփականության իրավունքը, իսկ մնացած 621.1քմ (747.1քմ-126.0քմ) հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացուն:
Նշված 621.1քմ հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան ձևափոխությունների և օժանդակ շինության /անասնաշենքի/ շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով հողամասի սեփականատերը ձեռք է բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. դեկտեմբերի 31-ի թիվ 867 որոշման 6-րդ կետի, 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի,  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1. Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման շրջանակներում Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց թիվ 40ա հասցեի 630.0քմ  տնամերձ հողամասին կից փաստացի ավել օգտագործվող 747.1քմ հողամասից 126.0քմ հողամասի, բնակելի տան և օժանդակ շինության նկատմամբ ճանաչել քաղաքացի Գրիգոր Խնկանոսի Մելյանի (ծնված 19.06.1946թ.) սեփականության իրավունքը, իսկ 621.1քմ հողամասն օտարել ուղղակի վաճառքի ձևով: Օտարվող հողամասի արժեքը կազմում է 1273436 դրամ /հաշվարկված է հողամասի կադաստրային արժեքի 30%-ի չափով/:
2. Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց թիվ 40ա հասցեի 1377.1քմ հողամասին տրամադրել նոր հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Շամախյան փողոց, թիվ 40/1: 
3. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
4. Պարտավորեցնել քաղ․ Գրիգոր Մելյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողի արժեքը` 1273436 /մեկ միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար չորս հարյուր երեսունվեց/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիպարիտ Սանթրոսյան   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner