Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1.Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի 2025 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի 77,738,907.50 (յոթանասունյոթ միլիոն յոթ հարյուր երեսունութ հազար ինը հարյուր յոթ դրամ, հիսուն լումա) և ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդի՝ 602,689,029.0 (վեց հարյուր երկու միլիոն վեց հարյուր ութսունինը հազար քսանինը դրամ) գումարները, ընդամենը 680,427,936.50 (վեց հարյուր ութսուն միլիոն չորս հարյուր քսանյոթ հազար ինը հարյուր երեսունվեց դրամ, հիսուն լումա ) ուղղել ֆոնդային բյուջե՝ հետևյալ դասակարգումներով՝
1) «04-05-01» Դիլիջան համայնք /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ հոդվածին՝ 646,880,936.5 ՀՀ դրամ, 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ հոդվածին՝ 6,249,000 ՀՀ դրամ,
2) «08-01-01» Դիլիջան համայնք /Սպորտային գոտիների և մարզական կենտրոնների կառուցում/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ հոդվածին՝ 7,450,000 ՀՀ դրամ,
3) «08-02-02» Դիլիջան համայնք /Թանգարաններ և ցուցասրահներ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ հոդվածին՝ 2,408,000 ՀՀ դրամ,
4) «06-03-01» Դիլիջան համայնք /Ջրամատակարարում/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5112 /շենքերի և շինությունների կառուցում/ հոդվածին՝ 15,840,000 ՀՀ դրամ,
5) «01-01-01» Դիլիջան համայնք /Դիլիջանի քաղաքապետարան/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ հոդվածին՝ 1,600,000 ՀՀ դրամ,
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։