Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 152
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 107
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2025 թվականի N 107

ՔԱՂ. ԱԼԲԵՐՏ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ 300.0ՔՄ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՆՈՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն 2024 թվականի դեկտեմբերի 13-ի ըստ ժառանգության իրավունքի  վկայագրի՝ Դիլիջան քաղաքի «Իմպուլս» գործարանին հարակից Նեկտար այգեգործական ընկերությանը հատկացված 0.03հա հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղաքացի Արման Ալբերտի Դարբինյանը: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասի փաստաթղթային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի  հանձնաժողովը  նշում է, որ նշված 0.03հա հողամասը երբևէ ետ չի վերցվել համայնքապետարանի տնօրինության տակ, մինչ օրս տիրապետվում է քաղ. Արման Ալբերտի Դարբինյանի կողմից: Ըստ համայնքի գլխավոր հատակագծի՝ նշված հողամասը գտնվում է Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հողերի կազմում:
Նշված հողամասում կառուցված անասնաշենքի շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջինիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղ. Արման Ալբերտի Դարբինյանը ձեռք է բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝

1.Քաղ. Արման Ալբերտի Դարբինյանին հատկացված 0.03հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Պարզ լճի փողոց, թիվ 3/2:
2.Վերականգնել Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց թիվ 3/2 հասցեի տնամերձ հողամասի /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/ փաստաթղթային հիմքերը` 0.03հա մակերեսով, քաղ.  Արման Ալբերտի Դարբինյանի (ծնված 28.10.1980թ.) սեփականության իրավունքով:
3.Պարտավորեցնել Արման Դարբինյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner