Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 266
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն  Դիլիջանի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի   միջև կնքված կապիտալ սուբվենցիայի հատկացման 27.11.2023թ․ թիվ 16, թիվ 17, թիվ 18 և թիվ 19 պայմանագրերի, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացվել է 209 268 900 (երկու հարյուր ինը միլիոն երկու հարյուր վաթսունութ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիա՝ «Դիլիջան համայնքում տրանսպորտային երթուղիները սպասարկելու համար 2 հատ ավտոբուսների ձեռքբերման», «Դիլիջան համայնքի թվով 6 ԲԲՇ-ի տանիքների հիմնանորոգման աշխատանքների», «Դիլիջան համայնքի Հովք բնակավայրի 1-ին փողոցի տուֆապատման աշխատանքների» և «Դիլիջան համայնքի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոց ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման աշխատանքների»  ֆինանսավորման նպատակով։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է նշված գումարը ճանաչել որպես եկամուտ /պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)/ տողով և  ծախս համապատասխան բյուջետային ծախսերի գործառնական դասակարգումներով։

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 

1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված  209 268 900 (երկու հարյուր ինը միլիոն երկու հարյուր վաթսունութ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ  կապիտալ սուբվենցիան ճանաչել որպես եկամուտ։

2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված  209 268 900 (երկու հարյուր ինը միլիոն երկու հարյուր վաթսունութ հազար ինը հարյուր)  ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիան ճանաչել  ծախս  և ուղղել՝

1) Դիլիջան համայնք /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5129 հոդվածին - 50 645 700 (հիսուն միլիոն վեց հարյուր քառասունհինգ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ,

2) Դիլիջան համայնք /Բնակարանային շինարարություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 հոդվածին - 29 894 800 (քսանինը միլիոն ութ հարյուր իննսունչորս հազար ութ հարյուր) ՀՀ դրամ,

3) Դիլիջան համայնք /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 հոդվածին - 36 521 500 (երեսունվեց միլիոն հինգ հարյուր քսանմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, 

4) Դիլիջան համայնք /Արտադպրոցական դաստիարակություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 հոդվածին - 92 206 900 (իննսուներկու միլիոն երկու հարյուր վեց հազար ինը հարյուր) ՀՀ դրամ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner