Համաձայն 2024 թվականի հունիսի 19-ի ըստ ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջան քաղաքի 11-003-0007-0012 կադաստրային ծածկագրով 0.127հա հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղաքացի Ամալյա Սիմոնյանը: Վերջինս դիմել է Դիլիջան համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան քաղաքի 11-003-0007-0012 կադաստրային ծածկագրով 0.127հա հողամասին և անասնաշենքին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Շամախյան փողոց, թիվ 134/2:
2.Պարտավորեցնել Ամալյա Սիմոնյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: