Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արծրուն Ոսկանյանը՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 11-042-0138-0002 կադաստրային ծածկագրով հողամասում գտնվող անասնաշենքի հողհատկացման փաստաթղթային հիմքերը վերականգնելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ «Ոսկունի» գյուղացիական կոլեկտիվ տնտեսության ժողովի 1994թ. նոյեմբերի 02-ի արձանագրության համաձայն ՝ կոլեկտիվի սեփականությունը համարվող ունեցվածքը բաժանվել են անդամների միջև, քաղ. Արծրուն Ոսկանյանին է անցել 550.0քմ մակերեսով «Քյուզի» ֆերման:
Պետական որակավորում ունեցող անձի կողմից կազմված հատակագծի համաձայն՝ 550.0քմ մակերեսով /ներքին/ անասնաշենքի սպասարկման 11-042-0138-0002 ծածկագրով հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 613.4քմ: Հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասը երբևէ ետ չի վերցվել համայնքապետարանի տնօրինության տակ, մինչ օրս տիրապետվում է քաղ. Արծրուն Ոսկանյանի կողմից: Նշված հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում:
Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ վերականգնել նշված անասնաշենքի հողհատկացման փաստաթղթային հիմքերը 613.4քմ մակերեսով, քաղ. Արծրուն Ոսկանյանի վարձակալության իրավունքով /ՀՀ հողային օրենսգրքի 118 հոդվածի 4-րդ մասի համաձայն/, որը Հայաստանի Հանրապետության 2005թ. հոկտեմբերի չորսի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջներով ենթակա է փոխանցման սեփականության իրավունքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64 հոդվածի 8-րդ մասի, 118 հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1. Վերականգնել Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 11-042-0138-0002 ծածկագրով հողամասում գտնվող անասնաշենքի հողհատկացման փաստաթղթային հիմքերը՝ 613.4քմ մակերեսով, քաղ. Արծրուն Ոսկանյանի օգտագործման իրավունքով, որը ենթակա է փոխանցման սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետության 2005թ. հոկտեմբերի 4-ի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջներով:
2. Նշված անասնաշենքին և սպասարկման 613.4քմ հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Հաղարծին, թիվ 7:
3.Պարտավորեցնել քաղ. Արծրուն Ոսկանյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: