Այսօր: Կիրակի, 9 Նոյեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 148
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 

1.«10-07-01» Դիլիջան համայնք /Սոցիալական հատուկ արտոնություններ/  բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4729 /այլ նպաստներ բյուջեից/ տնտեսագիտական հոդվածից 10 638 200 (տաս միլիոն վեց հարյուր երեսունութ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ նվազեցնել և տեղափոխել «08-02-04» Դիլիջան համայնք /Այլ մշակութային կազմակերպություններ/  բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4239 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածին։

2. «06-03-01» Դիլիջան համայնք /Ջրամատակարարում/  բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 5112 /շենքերի և շինությունների կառուցում/ տնտեսագիտական հոդվածից 11 106 607 (տասնմեկ միլիոն մեկ հարյուր վեց հազար վեց հարյուր յոթ) ՀՀ դրամ նվազեցնել և տեղափոխել «04-05-01» Դիլիջան համայնք /Ճանապարհային տրանսպորտ/  բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածին։ 

3.«06-01-01» Դիլիջան համայնք /Բնակարանային շինարարություն/  բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածից 162 000 000 (մեկ հարյուր վաթսուներկու միլիոն) ՀՀ դրամ նվազեցնել և տեղափոխել «04-05-01» Դիլիջան համայնք /Ճանապարհային տրանսպորտ/  բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածին։ 

4. Սույմն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner