Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ․ Վիտալի Բերեզինը` ի դեմս լիազորված անձ Արման Քամալյանի, Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 30 հասցեի բնակելի կառուցապատման 0.085հա հողամասի ճշտված սահմաններով հատակագիծը հաստատելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասի մակերեսը և սահմանները երբևէ փոփոխությունների չեն ենթարկվել, իսկ հողամասի հատակագծի ուրվագծային չափերը ենթակա են ուղղման /փոփոխման/, քանի որ վերջինս չի համապատասխանում հողամասի իրական սահմաններին: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում տեղի է ունեցել նշված 0.085հա հողամասի սահմանների ճշտում: Ըստ վերջինիս ներկայացրած հողամասի գլխավոր հատակագծի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է իրականացնել սահմանների ճշտում: Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի՝ նշված 0.085հա հողամասի մի մասը /0.003105հա/ ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «այլ հողեր»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1. Հաստատել Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 30 հասցեի՝ քաղ․ Վիտալի Բերեզինին պատկանող բնակելի կառուցապատման 0.085հա հողամասի ճշտված սահմաններով գլխավոր հատակագիծը /կցվում է հողամասի հատակագիծը/:
2. Վերոնշյալ 0.003105հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման:
3. Պարտավորեցնել քաղ․ Վիտալի Բերեզինին.
1)Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: