Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 12-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 12-րդ, 14-րդ կետերի պահանջներով, համաձայն Դիլիջանի համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Մուրադ Էդուարդի Սարգսյանի», «Կարապետ Այվազի Թամրազյանի», «Այվազ Հրաչիկի Թամրազյանի» և «Իմիջ Մ․Գ․», «ԲիԹիԷլ Սերվիսիս» ՍՊ ընկերությունների դիմում-հայտերը՝
1.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Կարապետ Այվազի Թամրազյանի» դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի կազմակերպման և ոգելից խմիչքների իրացման թույլտվություն 01.01.2024- 31.12.2024թ-ի ժամանակահատվածի համար։
2.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Այվազ Հրաչիկի Թամրազյանի» դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի կազմակերպման և ոգելից խմիչքների իրացման թույլտվություն 01.01.2024- 31.12.2024թ-ի ժամանակահատվածի համար։
3.Բավարարել հայտը և «ԲիԹիԷլ Սերվիսիս» ՍՊ ընկերությանը տալ այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.12.2024- 31.12.2024թ-ի ժամանակահատվածի համար։
4.Բավարարել հայտը և «Իմիջ Մ․Գ․» ՍՊ ընկերությանը տալ այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.12.2024- 31.12.2024թ-ի ժամանակահատվածի համար։
5.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Մուրադ Էդուարդի Սարգսյանի» դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 01.01.2024 - 31.12.2024թթ-ի համար։
6.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ տուրքի գանձումները կատարել ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 1-ի թիվ 530–Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի:
7.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է սույն թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։