Ի լրումն Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. հունիսի 28-ի «Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 11-րդ փողոց 34 հասցեի հողամասի փաստաթղթային կարգավիճակի մասին» թիվ 761-Ա որոշման և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով`
1.Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. հունիսի 28-ի «Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 11-րդ փողոց 34 հասցեի հողամասի փաստաթղթային կարգավիճակի մասին» թիվ 761-Ա որոշման նախաբանում լրացնել. «Նշված տնամերձ հողամասում առկա շինության /բնակելի տան/ ձևափոխությունների և կցակառուցումների շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղաքացիներ Արմեն Սարգսյանը և Գենյա Սարգսյանը ձեռք են բերում սեփականության իրավունք»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: