Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Դիլիջան համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 20-ի թիվ 899-Ա որոշումը, «ՍOՍ Մանկական Գյուղեր» Հայկական բարեգործական հիմնադրամի տնօրենի գրությունը՝
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 24 և 25 աշխատասենյակների՝ ընդհանուր 45,4 քառ. մետր տարածքով, 29.03.2022 թվականին կնքված անհատույց օգտագործման (փոխատվության) պայմանագրի (գրանցամատյան թիվ 660) ժամկետը երկարաձգել մինչև 2028 թվականը՝ «Ընտանիքի ամրապնդման շարժական աջակցության տրամադրում Տավուշի մարզի խոցելի երեխաներին, երիտասարդներին և իրենց ընտանիքներին, այդ թվում՝ տեղահանված բնակչությանը» և «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տնտեսական հզորացում» ծրագրերի իրականացման համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։