Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ՝ Ռուբիկ Թովմասյանը և Լյովա Գասպարյանը սեփականության իրավունքով իրենց պատկանող փոխադրամիջոցի գույքահարկի և անշարժ գույքի հարկի պարտավորությունների մասով արտոնություն սահմանելու խնդրանքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Հարկային օրենսգրքի» 230-րդ հոդվածի 3-րդ մասի, 245-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1.Քաղաքացիներ՝ Ռուբիկ Թովմասյանին և Լյովա Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի գույքահարկի և անշարժ գույքի հարկի /հողի հարկի/ պարտավորությունների նկատմամբ սահմանել արտոնություն՝ համաձայն հավելվածի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |