Այսօր: Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 145
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 433
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2025 թվականի N 433

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՄԱՐԻՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 9/1 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Հովհաննես Վարդազարյանը, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամարինի փողոց, թիվ 9/1 հասցեի՝ իր սեփականությունը հանդիսացող 0.0431հա հողամասի ճշտված սահմաններով հատակագիծը հաստատելու, տեղադիրքը ուղղելու և հողամասից առանձնացվող մասին հասցե տրամադրելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասի մակերեսը և սահմանները երբևէ փոփոխությունների չեն ենթարկվել, իսկ հողամասի հատակագծի ուրվագծային չափերը ենթակա են ուղղման /փոփոխման/, քանի որ վերջինս չի համապատասխանում հողամասի իրական սահմաններին: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում տեղի է ունեցել նշված 0.0431հա հողամասի սահմանների ճշտում: Ըստ վերջինիս ներկայացրած հողամասի գլխավոր հատակագծի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է իրականացնել սահմանների ճշտում: 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ  կետի պահանջներով՝

1.Հաստատել Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամարինի փողոց, թիվ 9/1 հասցեի, քաղաքացի Հովհաննես Վարդազարյանին պատկանող 0.0431հա հողամասի ճշտված տեղադիրքով և սահմաններով գլխավոր հատակագիծը /կցվում է հողամասի հատակագիծը/:
2.Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Կամարինի փողոց, թիվ 9/1 հասցեի հողամասից առանձնացվող 0.03940հա մակերեսով հողամասին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե՝ Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կամարինի փողոց թիվ 18/2,  իսկ մնացած 0.00370հա մակերեսով հողամասին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե՝ Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կամարինի փողոց թիվ 18/3։
3.Պարտավորեցնել քաղ․ Հովհաննես Վարդազարյանին.
1) «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
2)Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner