Այսօր: Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 664
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2025 թվականի N 664

ԲՈՐԻՍՈՎ ՎԱԴԻՄ ՅՈՒՐԻԵՎԻՉԻՆ ԻՐ ԴՍՏԵՐ՝ ՄԱՐԹԱ ԱՌԱԿԵԼՈՎԱՅԻ, ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Դիլիջան համայնքի բնակիչ Բորիսով Վադիմ Յուրիի (ծնված՝ 01.10.1966թ.) 11.08.2025թ դիմումը՝ Դիլիջանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը 2025 թվականի սեպտեմբերի 17-ին հրավիրել է նիստ.
Բորիսով Վադիմ Յուրիին՝ նրա անչափահաս դստեր՝ Մարթա Առակելովայի (ծնված՝ 13.02.2011թ.) նկատմամբ հոգաբարձու նշանակելու հարցով։

      
Ուսումնասիրությունից պարզվել է, որ Վադիմ Բորիսովը և Ելենա Առակելովան (ծնված՝ 10.11.1969թ.) ապրել են համատեղ՝ քաղաքացիական ամուսնությամբ։ Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են 2 երեխա՝

1. Մարթա Առակելովա (ծնված՝ 13.02.2011թ.)
2. Միքայել Բորիսոֆֆ (ծնված՝ 19.06.2006թ.)

Սակայն Մարթա Առակելովայի ծննդյան ժամանակ Վադիմ Բորիսովը երկրից բացակայելու պատճառով չի կարողացել ճանաչել Մարթա Առակելովայի հայրությունը։ Ելենա Առակելովան մահացել է 30.04.2025թ. (պետական վկայական մահվան մասին՝ ԲԱ997200)։ Երեխայի խնամքով զբաղվում է Վադիմ Յուրիի Բորիսովը։ Վադիմ Բորիսովի խոսքով նա ցանկանում է դիմել դատարան հայրություն ճանաչելու համար, սակայն քանի որ դա երկար ժամանակ կարող է զբաղեցնել, այդ պատճառով այժմ ցանկանում է ստանձնել Մարթա Առակելովայի հոգաբարձությունը, որպեսզի կարողանա հանդես գալ նրա անունից տարբեր կառույցներում։ Մարթա Առակելովան և Վադիմ Բորիսովը բնակվում են համատեղ,  միևնույն հասցեում։ Վադիմ Յուրիի Բորիսովը ֆիզիկապես և հոգեպես առողջ է։ Բարոյական և անձնական այլ հատկանիշներով բնութագրվում է որպես դրական անձնավորություն։
   
Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները, ղեկավարվելով   Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 31, 35, 33-38–րդ հոդվածներով՝

1.    Դիլիջան քաղաք, Գետափնյա փ. շ.72 բնկ. 14  հասցեի բնակիչ  Վադիմ Յուրիի Բորիսովին (ծնված՝ 01.10.1966թ.) նշանակել հոգաբարձու Մարթա Առակելովայի (ծնված՝ 13.02.2011թ.) նկատմամբ։

2.    Զգուշացվում է հոգաբարձուին, որ նա բնակության վայրը փոխելու դեպքում պարտավոր է տեղեկացնել համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

3.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner