Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ալվարդ Գրիգորյանը՝ Դիլիջան համայնքի, գյուղ Գոշ, Մ․Գոշի փողոց, թիվ 128 հասցեի հողամասից առանձնացվող մասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, գյուղ Գոշ, Մ․Գոշի փողոց, թիվ 128 հասցեի հողամասից առանձնացվող 0.045հա մակերեսով հողամասին և բնակելի տանը/համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Գոշ, Մ․Գոշի փողոց, թիվ 128/2, իսկ մնացած 0.045հա հողամասը և բնակելի տունը/համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը` Տավուշի մարզ, Դիլիջան համայնքի, գյուղ Գոշ, Մ․Գոշի փողոց, թիվ 128։
2.Պարտավորեցնել քաղ․ Ալվարդ Գրիգորյանին։
<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: