Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Դիլիջան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 1009-Ա որոշումը՝
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 9 աշխատասենյակը՝ 18,9 քառ. մետր և թիվ 23 աշխատասենյակը՝ 13,4 քառ. մետր տարածքներով, ընդհանուր 32,3 քառ. մետր, 1 տարի ժամկետով, անհատույց օգտագործման (փոխատվության) հանձնել «Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական հասարակական կազմակերպությանը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։