Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 42-րդ կետերի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2026 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1.Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Դիլիջան համայնքին հատկացվող նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները ուղղորդել հետևյալ տնտեսական զարգացման ծրագրերին՝
1) «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքում հանրային լողավազանի կառուցում»,
2) «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 4 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում» (Հասցեներ` Գետափնյա 80, Այգեստան 2Բ, Գայի 76 և Շամախյան 3Ա),
3) Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի «Թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում։
4) Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան 17/30 հասցեից մինչև Պարզ լճի փողոց 19/12 հասցեն և Սայաթ-Նովայի 152 հասցեից մինչև Աղստև ընկած հատվածը ջրահեռացման համակարգի կառուցում։
5) «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մ․Գորկու 54/1 հասցեից մինչև Սայաթ-Նովայի 73 հասցեն և Սայաթ-Նովայի 73 հասցեի հատման կետից մինչև Սայաթ-Նովայի 209 հասցեն ընկած ճանապարհահատվածի ասֆալտապատում և մայթերի հիմնանորոգում»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
|