Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արամայիս Հայկազի Եսայանը՝ Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց, թիվ 5 շենքին հարակից տարածքում մինչև 20.0քմ հողամաս, ավտոտնակի կառուցման նպատակով, կառուցապատման իրավունքով իրեն տրամադրելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին, Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց, թիվ 5/8 հասցեի 20.0քմ հողամասը, կառուցապատման իրավունքով, մինչև 2050թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել քաղ. Արամայիս Հայկազի Եսայանին:
Հանձնաժողովը նշում է, որ Մոլդովական փողոց, թիվ 5/8 հասցեի 20.0քմ հողամասը, ըստ հողի նպատակային նշանակության, գտնվում է համայնքի Բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերի կազմում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցված է /սեփականության վկայական 29012025-11-0061/:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման 46.2 կետի ա) ենթակետի, Դիլիջան համայնքի ավագանու 2009թ. ապրիլի 28-ի թիվ 72-Ն որոշման պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16-րդ ենթակետի պահանջներով`
1. Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց, թիվ 5/8 հասցեի 20.0քմ հողամասը, ավտոտնակի կառուցման նպատակով, կառուցապատման իրավունքով, տարեկան 20000 դրամ վճարի չափով, մինչև 2050թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել քաղ. Արամայիս Հայկազի Եսայանին:
2. Քաղաքացու հետ կնքել հողի կառուցապատման իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման: Երկամսյա ժամկետում պետական գրանցում չկատարելու դեպքում սույն որոշումը չեղյալ է ճանաչվում:
3. Տրամադրվող հողամասի կառուցապատման նպատակով, քաղաքացուն տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:
4. Պարտավորեցնել քաղ. Արամայիս Եսայանին.
1) Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) Նախագծային փաստաթղթերը կազմել Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին համապատասխան և սահմանված ժամկետում:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: