Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ քաղ․ Հռիփսիմե Վարդգեսի Այվազյանի կողմից Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, թիվ 73 շենքին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցվել է շինություն, մասնավորապես՝ 53․92քմ ընդհանուր արտաքին մակերեսով մառան: Վերջինիս զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 106․0քմ /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
Հանձնաժողովը նշում է, որ վերոհիշյալ շինությունը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, համապատասխանում է գործող քաղաքաշինության կանոններին, սպասարկող հողամասը չի մտնում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված հողերի կազմ, առկա է հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը՝ ծածկագիր թիվ 2023HKGHGB: Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 21 հուլիսի 2005 թվականի թիվ 1767-Ն որոշման, ըստ համայնքի կադաստրային քարտեզի՝ նշված 106․0քմ հողամասի մի մասը/32․93քմ/ ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «այլ հողեր», մյուս մասը/73․07քմ/ ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «բնակելի կառուցապատման հողեր»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի և 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի , ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով`
1.Վերոնշյալ 32․93քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի տարեկան հաշվեկշռում:
2.Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, թիվ 73 շենքին հարակից տարածքում գտնվող 106․0քմ հողամասին և շինությանը տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Օրջոնիկիձեի փողոց, թիվ 73/11:
3.Քաղ․ Հռիփսիմե Վարդգեսի Այվազյանի կողմից, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, թիվ 73/11 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 106․0քմ հողամասում ինքնակամ կառուցված 53․92քմ արտաքին մակերեսով մառանի նկատմամբ ճանաչել Դիլիջան համայնքի սեփականության իրավունքը և օրինականացնել:
4.Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ վերոնշյալ շինության և վերջինիս զբաղեցրած 106․0քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցելու նպատակով:
5.Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 34 կետի համաձայն՝ գրավոր առաջարկություն ներկայացնել վերոհիշյալ ինքնակամ շինարարությունն իրականացրած քաղ․ Հռիփսիմե Վարդգեսի Այվազյանին՝ նշված հողամասի և շինության ձեռքբերման նպատակով:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: