Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել «Նշենի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` ի դեմս տնօրեն Ա․ Բարսեղյանի, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 8 հասցեի հասարակական կառուցապատման 0.0475հա հողամասի ճշտված սահմաններով հատակագիծը հաստատելու և նոր հասցե տրամադրելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասի մակերեսը և սահմանները երբևէ փոփոխությունների չեն ենթարկվել, իսկ հողամասի հատակագծի ուրվագծային չափերը ենթակա են ուղղման /փոփոխման/, քանի որ վերջինս չի համապատասխանում հողամասի իրական սահմաններին: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում տեղի է ունեցել նշված 0.0475հա հողամասի սահմանների ճշտում: Ըստ վերջինիս ներկայացրած հողամասի գլխավոր հատակագծի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է իրականացնել սահմանների ճշտում: Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի՝ նշված 0.0475հա հողամասի մի մասը /0.00964հա/ ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «հասարակական կառուցապատման հողեր», մյուս մասը /0.03786հա/ ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «բնակելի կառուցապատման հողեր»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1. Հաստատել Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 8 հասցեի «Նշենի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հասարակական կառուցապատման 0.0475հա հողամասի ճշտված տեղադիրքով և սահմաններով գլխավոր հատակագիծը /կցվում է հողամասի հատակագիծը/:
2. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 8 հասցեի 0.0475հա հողամասին և շինությանը տրամադրել նոր հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Շահումյան փողոց թիվ 8/2:
3. Վերոնշյալ 0.03786հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման:
4․ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 8/2 հասցեի ճաշարանի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական նշանակության շինության:
5.«Նշենի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առաջադրել հետևյալ պայմանը.
1)Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
2) «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: