Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Հովիկ Լյուդվիկի Թամրազյանը, Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի 11-042-0071- 0011 կադաստրային ծածկագրով 0.038հա մակերեսով տնամերձ հողամասին և ավտոտնակին հասցե տրամադրելու խնդրանքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի 11-042-0071-0011 կադաստրային ծածկագրով 0.038հա մակերեսով տնամերձ հողամասին և ավտոտնակին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Հաղարծին բնակավայր, 14-րդ փողոց, թիվ 2:
2.Պարտավորեցնել քաղ․ Հովիկ Լյուդվիկի Թամրազյանին՝
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: