Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Գայանե Արամայիսի Խաչատրյանի լիազորված անձ Ռուզաննա Շահինյանը Դիլիջանի քաղաքապետարանի՝ իրավահաջորդ Դիլիջանի համայնքապետարան, և Յուրի Շահինյանի՝ իրավահաջորդ Գայանե Արամայիսի Խաչատրյան, միջև 2010 թվականի մայիսի 12-ին կնքված Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Մոլդովական փողոց 20 հասցեում գտնվող 20 (քսան) քառակուսի մետր մակերեսով ավտոտնակի (նախկինում՝ Շամախյան փողոց թիվ 3Ա/7) կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը լուծելու խնդրանքով։
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետի և 468-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով 12.05.2010 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 9.1 կետը՝
1․Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել Դիլիջանի քաղաքապետարանի՝ իրավահաջորդ Դիլիջանի համայնքապետարան, և Յուրի Շահինյանի՝ իրավահաջորդ Գայանե Արամայիսի Խաչատրյան, միջև 2010 թվականի մայիսի 12-ին կնքված Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Մոլդովական փողոց 20 հասցեում գտնվող 20 (քսան) քառակուսի մետր մակերեսով ավտոտնակի (նախկինում՝ Շամախյան փողոց թիվ 3Ա/7) կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։