Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել «ՇԱՄԱԽՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Աստղիկ Թամրազյանի՝ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց թիվ 1/2 հասցեի անշարժ գույքից առանձնացվող մասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Շամախյան փողոց թիվ 1/2 հասցեի անշարժ գույքից առանձնացվող 0.08968հա մակերեսով անշարժ գույքին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Ե. Շամախյան փողոց թիվ 1/16, իսկ մնացած 1.35282հա անշարժ գույքը /համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Ե. Շամախյան փողոց թիվ 1/2։
2.«ՇԱՄԱԽՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը առաջադրել հետևյալ պայմանը.
<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: