Դիլիջան համայնքի ղեկավարի 2007թ. հունվարի 10-ի թիվ 71-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, թիվ 69/1 հասցեի 32․0քմ հողամասում, քաղ. Միշա Սուրենի Ենգիբարյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 32․0քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 2059139/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Միշա Ենգիբարյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 837-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Միշա Սուրենի Ենգիբարյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 69/1 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 32․0քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 32․0քմ հողամասը, համապատասխանաբար, 74122 դրամ և 218698 դրամ արժեքներով օտարել քաղ. Միշա Սուրենի Ենգիբարյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Միշա Ենգիբարյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 218698 /երկու հարյուր տասնութ հազար վեց հարյուր իննսունութ/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 74122 /յոթանասունչորս հազար հարյուր քսաներկու/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: