|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 փետրվարի 2025 թվականի N 81 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, <<ՓՈՔՐ ԴԻԼԻ>> ԿՈՉՎՈՂ ՀԱՆԴԱՄԱՍԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 2435.9ՔՄ ԱՐՈՏԱՎԱՅՐԸ ՔԱՂ. ՄԱՐՏԻՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Մարտին Ղազարյանը՝ Դիլիջան քաղաքի <<Փոքր Դիլի>> կոչվող հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 2435.9քմ մակերեսով հողամասը որպես արոտավայր օգտագործելու իրավունք ստանալու խնդրանքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման պահանջներով՝ 1.Քաղ. Մարտին Ղազարյանին տրամադրել Դիլիջան քաղաքի <<Փոքր Դիլի>> կոչվող հանդամասի 2435.9քմ մակերեսով արոտավայրից 1 տարի ժամկետով օգտվելու իրավունք /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: 2.Արոտավայրից օգտվելու տարեկան վճարի չափը սահմանել 3000դրամ: 3.Քաղաքացու հետ կնքել արոտավայրից օգտվելու պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|