Այսօր: Երկուշաբթի, 28 Ապրիլի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 160
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 269
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մարտի 2025 թվականի N 269

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԴԻԼԻՋԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 186-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Դիլիջան համայնքի մշակույթի պալատի հիմնանորոգումից հետո հետագա շահագործումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող գույքը՝ Դիլիջան քաղաքի, Մյասնիկյան փողոցի թիվ 53 հասցեի մշակույթի պալատի շենքը՝ 2497.7 քմ ընդհանուր մակերեսով և շենքի սպասարկման հողամասը՝ 0.1860 հա մակերեսով (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1449910) անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել «Դիլիջանի մշակույթի պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ Դիլիջան համայնքում մշակութային գործունեության իրականացման նպատակով։

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3)կետի և 38.1-րդ հոդվածի 1-ին մասի,  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  35-րդ  հոդվածի 1-ին  մասի  16-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի, 9-րդ հոդվածի, 5-րդ կետի, 2-րդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով Դիլիջան համայնքի ավագանու 2025թ. փետրվարի 18-ի թիվ 869-Ա որոշումը՝

1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող գույքը՝ Դիլիջան քաղաքի, Մյասնիկյան փողոցի թիվ 53 հասցեի մշակույթի պալատի շենքը՝ 2497.7 քմ ընդհանուր մակերեսով և շենքի սպասարկման հողամասը՝ 0.1860 հա մակերեսով (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1449910) անժամկետ ,անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել  «Դիլիջանի մշակույթի պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ Դիլիջան համայնքում մշակութային գործունեության իրականացման նպատակով։

2.Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

3.Չեղյալ ճանաչել Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 25-ի «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 53 հասցեի մշակույթի պալատի շենքը և սպասարկման հողամասը «Դիլիջանի մշակույթի պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրելու մասին» թիվ 186-Ա որոշումը :

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner