Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել Դիլիջան համայնքի բնակիչներ՝ Էդվարդ Թամամյանը, Սերժիկ Գազարյանը, Մարինա Լեոնովան և Արմեն Հախվերդյանը սեփականության իրավունքով իրենց պատկանող փոխադրամիջոցի գույքահարկի և անշարժ գույքի հարկի պարտավորությունների մասով արտոնություն սահմանելու խնդրանքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Հարկային օրենսգրքի» 230-րդ հոդվածի 3-րդ մասի, 245-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1. Քաղ․ Էդվարդ Թամամյանին, Մարինա Լեոնովային սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի գույքահարկի և Սերժիկ Գազարյանին, Արմեն Հախվերդյանին պատկանող անշարժ գույքի հարկի պարտավորությունների նկատմամբ սահմանել արտոնություն՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։