Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացիներ Հայկ Ղազարյանի և Արմեն Ղազարյանի լ/ա Արման Ստեփանյանը` Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ․ թիվ 36 հասցեի (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 23092024-11-0094 վկայական), շինության գործառնական նշանակությունը՝ որպես հասարակական նշանակության փոփոխելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված փոփոխությունը չի պահանջում շինարարական աշխատանքների իրականացում և առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Օրջոնիկիձե փողոց 4-րդ նրբ․ թիվ 36 հասցեի շինության գործառնական նշանակությունը որպես հասարակական նշանակության, ինչպես նաև վերջինիս սպասարկման 0.014783հա հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման փոփոխելու վերաբերյալ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի թիվ 88 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով՝
1.Քաղաքացիներ Հայկ Ղազարյանին և Արմեն Ղազարյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 23092024-11-0094 վկայական), Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Օրջոնիկիձե փողոց 4-րդ նրբ․ թիվ 36 հասցեի 447.9քմ շինության գործառնական նշանակությունը փոփոխել որպես հյուրատան:
2.Վերոգրյալ 0.014783հա հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման:
3.Պարտավորեցնել համասեփականատերերին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված փոփոխությունը պետականորեն գրանցելու նպատակով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: