|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հոկտեմբերի 2025 թվականի N 707 |
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 8 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Զավեն Էքմեքչյանը՝ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց, 1-ին նրբանցք թիվ 8 հասցեի ավտոտնակի գործառնական նշանակությունը փոփոխելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց, 1-ին նրբանցք թիվ 8 հասցեի ավտոտնակի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի տան: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով` 1.Քաղաքացի Զավեն Էքմեքչյանի սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց, 1-ին նրբանցք թիվ 8 հասցեի ավտոտնակի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի տան: 2.Պարտավորեցնել Զավեն Էքմեքչյանին. 1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված փոփոխությունը պետականորեն գրանցելու նպատակով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|