Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 դեկտեմբերի 2024 թ.

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 47 ՀԱՍՑԵԻ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԸ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 72․4ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. նոյեմբերի 21-ի թիվ 1212-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոց, թիվ 47 հասցեի 72․4քմ հողամասում, քաղ. Ալեք Ռոմիկի Գուլինյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 67․15քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը (1-ին հարկը հասարակական նշանակության է) և 91․15քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 06122024-11-0021/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Ալեք Գուլինյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ավագանին 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 839-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Ալեք Ռոմիկի Գուլինյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`

1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոց, թիվ 47 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 67․15քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը (1-ին հարկը հասարակական նշանակության է), 91․15քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և վերջինիս սպասարկման 72․4քմ հողամասը, համապատասխանաբար, 1011078 դրամ, 457482 դրամ և 209092 դրամ արժեքներով օտարել քաղ. Ալեք Ռոմիկի Գուլինյանին:
2.Կնքել հողի և շինությունների առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Ալեք Գուլինյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 209092 /երկու հարյուր ինը հազար իննսուներկու/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 1011078 /մեկ միլիոն տասնմեկ հազար յոթանասունութ/ դրամ, 457482 /չորս հարյուր հիսունյոթ հազար չորս հարյուր ութսուներկու/ դրամ վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ   Լիպարիտ Սանթրոսյան   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner