Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել «Հաղարծին» փակ բաժնետիրական ընկերությունը՝ ի դեմս լիազորված անձ Գուրգեն Մանթաշյանի, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 38/13 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 0.5715հա հողամասին կից գտնվող /Թբիլիսյան խճուղի թիվ 38/14 հասցեի/ 0.09722հա մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 0.09722հա հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 38/14 հասցեի հասցեի 0.09722հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 6644307 /վեց միլիոն վեց հարյուր քառասունչորս հազար երեք հարյուր յոթ/ ՀՀ դրամ արժեքով օտարել «Հաղարծին» փակ բաժնետիրական ընկերությանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 38/14 հասցեի 0.09722հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 6644307 /վեց միլիոն վեց հարյուր քառասունչորս հազար երեք հարյուր յոթ/ ՀՀ դրամ արժեքով «Հաղարծին» փակ բաժնետիրական ընկերությանը օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |