Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 424
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 2025 թվականի N 424

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՂՈՒՏ ԳՅՈՒՂԻ 12-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 18 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Աղավնի Պալյանը և Արմեն Սուքիասյանը՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 12-րդ փողոց թիվ 18 հասցեի 0.0924հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 12-րդ փողոց թիվ 18 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1.Քաղաքացիներ Աղավնի Պալյանի և Արմեն Սուքիասյանի սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 12-րդ փողոց թիվ 18 հասցեի 0.0924հա հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման:
2.Պարտավորեցնել համասեփականատերերին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված փոփոխությունը պետականորեն գրանցելու նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner