Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 89
 

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԼԻՆԻՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 175/4 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՊԱՐԻՍՊԸ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 105․3ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. սեպտեմբերի 06-ի թիվ 987-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 175/4 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Կարեն Սաշայի Սարգսյանի կողմից ինքնակամ կառուցված 32․83քմ արտաքին մակերեսով ավտոտնակի և 5․25քմ արտաքին մակերեսով պարսպի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 19052025-11-0066/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Կարեն Սարգսյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 175/4 հասցեի ավտոտնակը՝ 32․83քմ արտաքին մակերեսով, պարիսպը՝ 5․25քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 105․3քմ հողամասը, համապատասխանաբար, 89462 դրամ, 28613 դրամ և 1107104 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը, պարիսպը և վերջինիս զբաղեցրած 105․3քմ հողամասը քաղ. Կարեն Սաշայի Սարգսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 175/4 հասցեի ավտոտնակը 32․83քմ արտաքին մակերեսով, պարիսպը 5․25քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 105․3քմ հողամասը, համապատասխանաբար, 89462 դրամ, 28613 դրամ և 1107104 դրամ արժեքներով քաղ. Կարեն Սաշայի Սարգսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner