Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 նոյեմբերի 2024 թ.

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 16/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՐԻՍՊԸ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 193․8ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. սեպտեմբերի 20-ի թիվ 1009-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց, թիվ 16/2  հասցեի 193․8քմ հողամասում, քաղ. Նորա Աշոտի Ասիրյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունները, մասնավորապես՝ 31․096քմ արտաքին մակերեսով բնակելի տան, 25․1114քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության և 1․96քմ արտաքին մակերեսով պարսպի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 11102024-11-0049/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Նորա Ասիրյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունները ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ավագանին 2024թ. նոյեմբերի 15-ի թիվ 800-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունները և վերջիններիս սպասարկման հողամասը քաղ. Նորա Աշոտի Ասիրյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`

1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց, թիվ 16/2 հասցեում ինքնակամ կառուցված շինությունները, մասնավորապես՝ 31․096քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 25․1114քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը, 1․96քմ արտաքին մակերեսով պարիսպը և վերջիններիս սպասարկման 193․8քմ հողամասը, համապատասխանաբար, 216056 դրամ, 116317 դրամ, 9079 դրամ և 1324488 դրամ արժեքներով օտարել քաղ. Նորա Աշոտի Ասիրյանին:
2.Կնքել հողի և շինությունների առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Նորա Ասիրյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 1324488 /մեկ միլիոն երեք հարյուր քսանչորս հազար չորս հարյուր ութսունութ/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 216056 /երկու հարյուր տասնվեց հազար հիսունվեց/ դրամ, 116317 հարյուր տասնվեց հազար երեք հարյուր տասնյոթ/ դրամ, 9079 /ինը հազար յոթանասունինը/ դրամ վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ   Լիպարիտ Սանթրոսյան   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner