Ի փոփոխումն Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. օգոստոսի 1-ի «Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման շրջանակներում Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց, թիվ 40ա հասցեի տնամերձ հողամասին կից ավել օգտագործվող հողամասն օտարելու մասին» թիվ 564-Ա որոշման և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. օգոստոսի 1-ի «Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման շրջանակներում Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց թիվ 40ա հասցեի տնամերձ հողամասին կից փաստացի ավել օգտագործվող հողամասն օտարելու մասին» թիվ 564-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝ որոշման նախաբանում «Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց թիվ 40ա հասցեի տնամերձ հողամասի չափը կազմում է 630.0քմ: Կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմում է 1377.1քմ: Հանձնաժողովն առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին` փաստացի ավել օգտագործվող 747.1քմ-ից 126.0քմ-ի (630.0քմ x 20%) նկատմամբ ճանաչել քաղաքացի Գրիգոր Մելյանի սեփականության իրավունքը, իսկ մնացած 621.1քմ (747.1քմ-126.0քմ) հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացուն» պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց թիվ 40ա հասցեի տնամերձ հողամասի չափը կազմում է 620.0քմ: Կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմում է 1377.1քմ: Հանձնաժողովն առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին` փաստացի ավել օգտագործվող 757.1քմ-ից 124.0քմ-ի (620.0քմ x 20%) նկատմամբ ճանաչել քաղաքացի Գրիգոր Մելյանի սեփականության իրավունքը, իսկ մնացած 633.1քմ (757.1քմ-124.0քմ) հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացուն»։ «Նշված 621.1քմ հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում» պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ «Նշված 633.1քմ հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում»։
2. Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «1. Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման շրջանակներում Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց թիվ 40ա հասցեի 620.0քմ տնամերձ հողամասին կից փաստացի ավել օգտագործվող 757.1քմ հողամասից 124.0քմ հողամասի, բնակելի տան և օժանդակ շինության նկատմամբ ճանաչել քաղաքացի Գրիգոր Խնգանոսի Մելյանի (ծնված 19.06.1946թ.) սեփականության իրավունքը, իսկ 633.1քմ հողամասն օտարել ուղղակի վաճառքի ձևով: Օտարվող հողամասի արժեքը կազմում է 1298039 դրամ /հաշվարկված է հողամասի կադաստրային արժեքի 30%-ի չափով/»։
3. Որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ «1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողի արժեքը` 1298039 /մեկ միլիոն երկու հարյուր իննսունութ հազար երեսունինը/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է»:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: