Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 243
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն  Դիլիջանի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի  միջև կնքված կապիտալ սուբվենցիայի հատկացման 06.11.2024թ․ թիվ 16 և թիվ 17 պայմանագրերի, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացվել է 119 661 100 (մեկ հարյուր տասնինը միլիոն վեց հարյուր վաթսունմեկ հազար մեկ հարյուրՀՀ դրամ կապիտալ սուբվենցիա Դիլիջան համայնքի Խաչարձան (46 835 500 ՀՀ դրամ) և Աղավնավանք (72 825 600 ՀՀ դրամ) բնակավայրերում ճանապարհների տուֆապատման աշխատանքների համաֆինանսավորման նպատակով։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է նշված գումարը ճանաչել որպես եկամուտ սուբվենցիոն եկամտային հաշվին և  ծախս «04-05-01» /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգմամբ։

   Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 

1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված  119 661 100 (մեկ հարյուր տասնինը միլիոն վեց հարյուր վաթսունմեկ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ   կապիտալ սուբվենցիան ճանաչել որպես եկամուտ սուբվենցիոն եկամտային հաշվին։

2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված  119 661 100 (մեկ հարյուր տասնինը միլիոն վեց հարյուր վաթսունմեկ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ  կապիտալ սուբվենցիան ճանաչել  ծախս  և ուղղել «04-05-01» /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման սուբվենցիոն ծախսային հաշվի 5113 հոդվածին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner