Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել «ԷՆԿԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Ներսես Մանանյանի, Դիլիջան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց, 3-րդ նրբ․, թիվ 23/1 հասցեի 0.0115հա և Զորավար Անդրանիկի փողոց, 3-րդ նրբ․, թիվ 21 հասցեի 0.19274հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.20424հա անշարժ գույքին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջան քաղաքի Դիլիջան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց, 3-րդ նրբ․, թիվ 23/1 հասցեի 0.0115հա և Զորավար Անդրանիկի փողոց, 3-րդ նրբ․, թիվ 21 հասցեի 0.19274հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.20424հա անշարժ գույքին հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Զորավար Անդրանիկի փողոց, 3-րդ նրբ․, թիվ 21/1 հասցեով:
2.«ԷՆԿԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առաջադրել հետևյալ պայմանը.
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: