Այսօր: Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 169
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 718
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2025 թվականի N 718

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող  ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի թիվ 6, 7 և 21 աշխատասենյակները՝ համապատասխանաբար՝  20,1քմ,   18,9քմ և   23.5քմ տարածքներով, վարձակալության իրավունքով տրամադրված է «Դիլիջանի ՀՀԳ» ՍՊ Ընկերությանը՝ նոր ֆիրմային անվանում՝ «ՖԻՆ ՔԸՆԹՐՈԼ» ՍՊԸ՝ հիմք՝ «Դիլիջանի ՀՀԳ» ՍՊ Ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 1 արձանագրությունը։

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել  «ՖԻՆ ՔԸՆԹՐՈԼ» ՍՊ Ընկերության տնօրեն Արմեն Արտուշի Թալանչյանը՝ խնդրելով երկարաձգել վերոնշյալ աշխատասենյակների վարձակալության ժամկետները։

Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  35-րդ  հոդվածի 1-ին  մասի  16-րդ կետով`

1. Դիլիջան համայնքի և «Դիլիջանի ՀՀԳ» ՍՊ ընկերության միջև (նոր ֆիրմային անվանում՝ «ՖԻՆ ՔԸՆԹՐՈԼ» ՍՊԸ) 05.10.2018 թվականին կնքված Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի թիվ 21 աշխատասենյակի վարձակալության պայմանագրում՝ վավերացված 05.10.2018 թվականին «Տավուշի մարզ»  նոտարական տարածքի նոտար Ալբերտ Ռազմիկի Եգանյանի կողմից, գրանցամատյան թիվ 1301, կատարել փոփոխություն՝ վարձակալության ժամկետ սահմանելով մինչև 2028 թվականի հոկտեմբերի 5-ը:

2. Դիլիջան համայնքի և «Դիլիջանի ՀՀԳ» ՍՊ ընկերության միջև (նոր ֆիրմային անվանում՝ «ՖԻՆ ՔԸՆԹՐՈԼ» ՍՊԸ) 04.02.2022 թվականին կնքված Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի թիվ 6 և թիվ 7 աշխատասենյակների վարձակալության պայմանագրում՝ վավերացված 04.02.2022 թվականին «Տավուշի մարզ»  նոտարական տարածքի նոտար Ալբերտ Ռազմիկի Եգանյանի կողմից, գրանցամատյան թիվ 255, կատարել փոփոխություն՝ վարձակալության ժամկետ սահմանելով մինչև 2028 թվականի հոկտեմբերի 5-ը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner