| Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել «Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական հասարակական կազմակերպոււթյան նախագահ Շուշանիկ Սահակյանը՝ հայտնելով, որ Կազմակերպությունը   շարունակում է ամենօրյա սկզբունքով կամավոր աշխատել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների, անապահով ընտանիքների և համայնքի երիտասարդների հետ՝ իրականացնելով ծրագրեր, դասընթացներ և միջոցառումներ։ Խնդրել է Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող  ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 9 -ը՝ 18,9 քառ. մետր և  թիվ 23 ՝ 13,4 քառ. մետր տարածքներով աշխատասենյակները, ընդհանուր 32,3 քառ. մետր, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել կազմակերպությանը վերոնշյալ ծրագրերի իրականացման համար։ Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-688-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.  1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող  ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 9 աշխատասենյակը՝ 18,9 քառ. մետր և  թիվ 23 աշխատասենյակը՝ 13,4 քառ. մետր տարածքներով, ընդհանուր 32,3 քառ. մետր, 1 տարի ժամկետով,  անհատույց օգտագործման (փոխատվության) հանձնել  «Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական հասարակական կազմակերպությանը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |