Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 սեպտեմբերի 2025 թ.

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՄԱՐԻՆԻ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲ. ԹԻՎ 4, ԿԱՄԱՐԻՆԻ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲ. ԹԻՎ 2, ԿԱՄԱՐԻՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 2, ՕՐՋՈՆԻԿԻՁԵԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 4, ՕՐՋՈՆԻԿԻՁԵԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 8 ԵՎ ՕՐՋՈՆԻԿԻՁԵԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 10 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել "Դ ՎԵՆՉՈՒՐՍ" փակ բաժնետիրական ընկերությունը՝ ի դեմս լ/ա Կարեն Ավագյանի, Դիլիջան քաղաքի Կամարինի փողոց 1-ին նրբ․ թիվ 4 հասցեի 0.11939հա, Կամարինի փողոց 1-ին նրբ․ թիվ 2 հասցեի 0.07389հա, Կամարինի փողոց թիվ 4 հասցեի 0.06758հա, Օրջոնիկիձեի փողոց թիվ 4 հասցեի 0.0364հա, Օրջոնիկիձեի փողոց թիվ 8 հասցեի 0.05723հա և Օրջոնիկիձեի փողոց թիվ 10 հասցեի 0.0175հա, մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.37199հա հողամասին և բնակելի տանը հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով`

1.Դիլիջան քաղաքի Կամարինի փողոց 1-ին նրբ․ թիվ 4 հասցեի 0.11939հա, Կամարինի փողոց 1-ին նրբ․ թիվ 2 հասցեի 0.07389հա, Կամարինի փողոց թիվ 4 հասցեի 0.06758հա, Օրջոնիկիձեի փողոց թիվ 4 հասցեի 0.0364հա, Օրջոնիկիձեի փողոց թիվ 8 հասցեի 0.05723հա և Օրջոնիկիձեի փողոց թիվ 10 հասցեի 0.0175հա, մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.37199հա հողամասին և բնակելի տունը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կամարինի փողոց թիվ 4 հասցեով:
2."Դ ՎԵՆՉՈՒՐՍ" փակ բաժնետիրական ընկերությանը առաջադրել հետևյալ պայմանը.
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ   Լիպարիտ Սանթրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner